DWH Բիզնես վերլուծաբան
- IDBank
- Yerevan, Armenia
- AMD 14,400,000 – AMD 21,600,000
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես DWH Բիզնես վերլուծաբան։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Նախագծերի բիզնես/համակարգային վերլուծություն,
- Բիզնես գործընթացների, տեխնիկական առաջադրանքների կազմում և տրամադրում ծրագրավորողներին ,
- Օգտատերերի առօրյա աշխատանքի հետ կապված սցենարների, ինչպես նաև թեստավորման սցենարների ձևակերպում,
- Իրագործված նախագծերի թեստավորում,
- Փոխգործակցություն Բանկի գործընկերների հետ (ինտեգրատորների և վենդերների հետ),
- Առաջադրանքների պատվիրատուների (բանկի առանձին ստորաբաժանումների) համար իրագործված լուծումների հանձնման/ընդունման կազմակերպում ,
· Համակարգի օգտատերերի համար ուղեցույցների պատրաստում/թարմացում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Բիզնես/համակարգային վերլուծաբանի աշխատանքային փորձ (պարտադիր),
- Նախագծերի կառավարման փորձ (ցանկալի),
- Օգտատերերի համար ուղեցույցներ կազմեու փորձ,
- SQL -ով աշխատելու փորձ (նվազագույնը բազային մակարդակով իմացությունը ցանկալի է),
- Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար
- Թիմում աշխատելու պատրաստակամություն
- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-
ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
Skills
- SQL
- Business Analysis
- System Analysis
- Technical Documentation
- Requirements Gathering
- Testing
- Stakeholder Communication







